Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր. սրա նմանների քաղաքական էջը պետք է մեկընդմիշտ փակել. Ալեն Սիմոնյանը՝ Հրանտ Մարգարյանին

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հարցազրույցից տեսանյութ է հրապարակել և կից գրել. 


Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր։ Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Բախշյանին, Արմենակյանին և մյուսներին ուղիղ եթերում գնդակահարելը ՊՈՌԹԿՈՒՄ ԷՐ, ու այն կարող է նորից կրկնվել։


Իսկ ակտը կլինի սրբության սրբոց։


Սա է սրանց սրբության սրբոցը, սա է սրանց ուզածը, սա է սրանց երազածը։


Ուշադիր նայեք սրան, հիշեք սրան. էս դաշնակին, հիշեք այս սպառնալիքը։


Լինելու է Հայաստանում մի պոռթկում, սրան ու սրա նմանների քաղաքական էջը պետք է մեկընդմիշտ փակել, ուղարկել այս մարդասպան, թալանչի սրիկաներին՝ իրանց ծուռբերան շպիոն պապաներով, քաղաքական աղբանոց: 


Որքա՞ն կարելի է սպառնալ հայ ժողովրդին ու Հայաստանին: